Ինդոնեզիայում եւս 3 օդանավակայան է փակվել արշիպելագի կղզիներում ժայթքած 2  հրաբուխների պատճառով։ Մասնավորապես խափանվել են տասնյակ հազարավոր  մարդկանց պլանները, որոնք ռամադան ամսվա ավարտին նշվող Աիդ ալ Ֆիթր տոնից (զոհաբերության տոն) հետո հայրենիք էին վերադառնում։

Ինդոնեզիայում ներկայումս փակ է 5 օդանավակայան, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ռաունգ հրաբխի ժայթքումը շարունակվում է արդեն 2 շաբաթ։ Անցյալ շաբաթ այդ պատճառով փակ էր Բալիի օդանավակայանը։