Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը խոստացել է բաժանվել կնոջից, եթե նա ճաշ մատուցելիս սեղանին օտար երկրներից ներկրված այնպիսի մթերք դնի, որը արտադրվում է նաեւ Չեչնիայում։
Քադիրովը հուլիսի 16-ին այցելել էր Գուդերմեսի մանկական սննդի գործարանը եւ այցից հետո սոցցանցերում գրառում էր արել՝ նշելով, որ իրենք բարեհաջող կերպով լուծում են ներկրումը տեղական ապրանքներով փոխարինելու խնդիրը։ Նա գրել էր, որ այսուհետ իր տան սեղանին չպետք է լինեն արտասահմանյան այնպիսի մթերքներ, որոնցից արտադրում է նաեւ Չեչնիան։
«Ես հայտարարում եմ, որ կբաժանվեմ Մեդնի Մուսաեւնայից, եթե նա խախտի այս արգելքը»,- գրել է Քադիրովը։





























