Բուրկինա Ֆասոյի ժամանակավոր խորհրդարանը նախկին նախագահ Բլեզ Կոմպաորեին մեղադրել է պետական դավաճանության մեջ եւ որոշել է նրան հանձնել դատարանին։
Երկիրը 27 տարի ղեկավարած Կոմպաորեն իր հրաժարականի մասին հայտնել էր 2014թ. հոկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաք Ուագադուգուում սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ ծայր առած ցույցերից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագահից բացի, որն հիմա ապրում է հարեւան Կոտ դ’Իվուարում, համանման մեղադրանքներ են ներկայացվել նրա կառավարության մի շարք նախարարների։
Բուրկինա Ֆասոյի քաղաքացիական միությունների եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարները որոշել են 2015թ. հոկտեմբերին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։





























