ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է 2 աղջկա, որոնց կասկածում են իրենց ընկերուհուն 6-րդ հարկի պատուհանից դուրս նետելու մեջ։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրները։
«2015թ. մայիսի 20-ին շտապ օգնության մեքենան հիվանդանոց էր տեղափոխել 1986թ. ծնված մի կնոջ՝ բազմաթիվ կոտրվածքներով եւ գանգուղեղի վնասվածքով։ Հուլիսի 16-ին ոստիկանները ձերբակալել են 2 աղջկա, որոնք տուժածին դուրս էին նետել 6-րդ հարկի պատուհանից անձնական հակակրանքի հողի վրա»,- պարզաբանել են իրավապահները, գրում է Gazeta-ն։
Հարուցվել է քրեական գործ «սպանության փորձ» հոդվածով։





























