Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալեդ Մաշալը 3 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է «Դունյա էլ Վաթան»-ը։

Սաուդյան Արաբիայի թագավոր  Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ է հանդիպում Մաշալի հետ։

Կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ միջպաղեստինյան միասնության հարցը, փոխանցում էՏԱՍՍ-ը։

Վերլուծաբանները նշում են, որ այս այցը կարող է նշանակել որ պաղեստինյան շարժման եւ թագավորության միջեւ հարաբերությունները կարգավորվում են։ Դրանք լարված էին մնում ՀԱՄԱՍ-ի եւ Իրանի միջեւ սերտ կապերի պատճառով։