Ավստրալիայի Բանբերի քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը ավելի քան 12 ժամ պատանդ էր պահել իր գերուն։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը։
Հինգշաբթի երեկոյան ոստիկանները ահազանգ էին ստացել, որ անհայտ անձը մի քաղաքացի է պատանդ վերցրել։ Ենթադրաբար չարագործը զինված է եղել պայթուցիկով։
Հուլիսի 17-ին նա ազատ էր արձակել գերուն, որից հետո ոստիկանությունը իրականացրած գործողութունների արդյունքում ձերբակալել էր հանցագործին։ Չարագործը 52-ամյա մի տղամարդ է, որը մինչեւ 2014թ. հունվարը գտնվում էր հոբեբուժարանում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























