Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում բողոքի ակցիայի ժամանակ բախումներից 6 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա»-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ բախումները տեղի են ունեցել Էլ Հարամ շրջանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հուլիսի 16-ին ավարտվել էր մուսուլմանների համար սուրբ ռամադան ամիսը։ Եգիպտոսում գործող «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժումը խոստացել էր մզկիթներում ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ակցիա անցկացնել։