Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին հունական իշխանությունների հետ համաձայնության գալու համար տարված աշխատանքի համար եւ դիմել է պատգամավորներին՝ խնդրելով աջակցել Հունաստանին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Գերմանիայի կառավարության ջանքերին, գրում է Reuters-ը։

«Մենք Եվրախմբի կազմում տարվող բարդ բանակցություններում վերջին ջանքն ենք գործադրում՝ չնայելով անցյալ 6 շաբաթների թերահավատ վերաբերմունքին եւ անհաջողություններին»,- ասել է Մերկելը, գրում է Gazeta-ն։