Նիգերիայի հյուսիս-արեւելքում կրկնակի ահաբեկչության հետեւանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Պայթյունները որոտացել են հուլիսի 16-ի առավոտյան Դամատուրու քաղաքի բաց հրապարակում, որտեղ մուսուլմանները կատարում էն Աիդ ալ Ֆիթրի տոնական աղոթքը, որով ավարտվում է ռամադանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործող ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։