Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 09.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Թոխմախի» լճի մոտակայքում գտնվող ավտոտնակների տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Դեպքի վայրում են գտնվում ՊՆ սակրավորները. որոշում է կայացվել ականը վնասազերծել տեղում: