Ժամանակն է ինտենսիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ։
«Հիմքեր կան ենթադրելու, որ ժամանակն է ինտենսիվացնել մեր ջանքերը»,- ասել է Լավրովը։
Ոուս նախարարը նշել է, որ, հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրությունները, իրենք կարող են այդ առաջընթացն ապահովել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իր հերթին Մամեդյարովը նշել է, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ երկարատեւ բանակցությունների ավարտը հույս է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնպես կարող է լուծվել։ «Կարգավորումը դրվում է շուտափույթ առաջընթացի գծերի վրա»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։





























