Վաշինգթոնում Կապիտոլիումի բլրի վրա անհայտ անձը կրակ է բացել, որի հետեւանքով մահացել է մեկ մարդ, եւս մեկը վիրավորվել է, հաղորդում է Washington Post-ը:
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ հրազենային վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























