Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին գլխավոր դատախազ Արտեմ Պշոնկայի նկատմամբ, հաղորդում է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն:
«Արտեմ Պշոնկան կասկածվում է յուրացման եւ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ունեցվածքի հափշտակման հոդվածներով»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ վերջին անգամ Պշոնկայի գտնվելու վայրի մասին իրավապահներին իմացել են փետրվարի 15-ին:





























