Նիգերիայի Դամատուրու քաղաքում, այսօր՝ հուլիսի 17-ին, երեք պայթյուն է որոտացել: France Presse-ի փոխանցմամբ, զոհերի թիվը հասել է 13-ի:
Պայթյունները որոտացել են Իդ ալ-Ֆիտր տոնի ժամանակ, որն ազդարարում է մահմեդականների համար պասի սուրբ ամսի՝ Ռամադանի ավարտը:
«Այս պահին կան 13 զոհ եւ բազմաթիվ վիրավորները»,-հայտնել է գործակալությունը:
Ավելի վաղ նշվել էր 5 զոհի մասին:
Դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:





























