Իշխանությունների վերարտադրման համար կիսանախագահական եւ նախագահական համակարգերից ավելի լավը չկա: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովի անդամներից Վարդան Պողոսյանն էլ վստահեցրեց, որ ներկայիս Սահմանադրությամբ առավել հեշտ է վերարտադրվել:

«Սահմանադրության նոր նախագծով ներկայացված համակարգն ավելի ժողովրդավար է, իսկ ժողովրդավարական համակարգը նպաստավոր չէ վերարտադրման համար»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել է Սահմանադրության նոր նախագիծը, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: