ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասնակիորեն կաթվածահար է եղել ծանր հիվանդության պատճառով, հայտնում է LifeNews-ը։
Բժիշկների վստահեցմամբ նրա վիճակը կայուն է, սակայն իրենք չեն բացառում բացասական դինամիկայի հնարավորությունը։
Գործակալության աղբյուրը հայտնում է, որ Գորբաչովը ողջ օրն անց է կացնում հիվանդանոցում եւ տուն է գնում գիշերելու։
«Բժիշկները շատ ջանքեր են գործադրում, որպեսզի ես լավանամ, սակայն առաջընթացը դեռեւս շատ չնչին է։ Ես չեմ կարողանում շարժվել, շատ եմ ուզում նորից քայլել»,- ասել է ինքը՝ Գորբաչովը։
ԽՍՀՄ վերջին ղեկավարը չի ցանկացել նշել, թե իր մոտ ինչ հիվանդություն է ախտորոշվելI





























