Բելգիայի թագավոր Ֆիլիպը Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Հերման Վան Ռոմպեյին կոմսի կոչում է շնորհել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով թագավորության ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Կոմսի կոչումը Վան Ռոմպեյին շնորհվել է Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի միջնորդությամբ։

Նշենք, որ 2014թ. դեկտեմբերին հրաժարական տված Եվրախորհրդի առաջին նախագահին ցմահ թոշակ է նշանակվել՝ ամսական 4 հազար եվրոյի չափով։