Հունաստանի  մայրաքաղաք Աթենքի արեւելքում անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում է Associated Press-ը։

Քամու պատճառով կրակը արագ տարածվել է։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ։

Հրշեջ ինքնաթիռներից մեկը հրդեհի պատճառով վթարային վայրէջք է կատարել, սակայն օդաչուները չեն տուժել։