Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է ռուս ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչ Մարիա Գայդարին իր տեղակալի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին գրում է «Դումսկայա» պարբերականը։
Սահակաշվիլիի խոսքով՝ Գայդարը պատասխանատու կլինի սոցիալական ոլորտի համար։ Պաշտոնական նշանակում դեռեւս չի եղել։
«Օդեսային է նայում ողջ Ուկրաինան, Եվրոպան եւ Ռուսաստանը։ Օդեսայում բարեհաջող փոփոխությունները կազդեն աշխարհում տիրող իրավիճակի վրա։ Ես ուզում եմ, որ ուկրաինացիները հասկանան, որ ռուս ազգը միայն կառավարությունը չէ։ Այնտեղ կան մարդիկ, որոնք ձեր երկրին հույսով են նայում»,- հայտարարել է Գայդարը։





























