Նիգերիայում ավելի քան 10 մարդու կյանք խլած 3 պայթյունների հեղինակները անչափահաս աղջիկներ են եղել։ Այս մասին հայտարարել է տեղի ոստիկանությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերիայի Դամատուրու քաղաքում այսօր՝ հուլիսի 17-ին, երեք պայթյուն է որոտացել: Պայթյունները որոտացել են Աիդ ալ-Ֆիթր տոնի ժամանակ, որով ավարտվում է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամիսը։

Դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով AFP գործակալությանը։