Ռուս ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչ, Օդեսայի փոխնահանգապետ Մարիա Գայդարը խնդրել է իրեն Ուկրաինայի քաղաքացիություն տալ։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին։
«Նա տնտեսագետ է, սովորել է Մոսկվայի ժողովրդական գյուղատնտեսության ակադեմիայում եւ Հարվարդի համալսարանում։ Ես անձամբ գիտեի նրա հորը՝ Եգոր Գայդարին։ Մարիան նախագահի անունով դիմում է գրել Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է Սահակաշվիլին։





























