Անտառային հրդեհների պատճառով Կալիֆորնիայի ավտոմայրուղիներից մեկում խցանման մեջ կանգնած մի քանի ավտոմեքենա է բռնկվել՝ հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշվում է՝ վարորդներին եւ ուղեւորներին հաջողվել է դուրս գալ մեքենաներից ու հեռանալ անվտանգ տարածության վրա՝ հաղորդում է Gazeta-ն:
Տեղի հեռուստաընկերությունները կադրեր են հեռարձակում , թե ինչպես է ուղղաթիռը ջուր լցնում այրվող ավտոմեքենաների վրա: Ամենաքիչը այրվել է երեք ավտոմեքենա եւ երկու քարշակ, որոնցից մեկը նոր մեքենաներ էր տեղափոխում:
Հաղորդագրությունում նշվում է, որ ներկա դրությամբ Քալիֆորնիայում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 200 հա:





























