Մարոկկոյի Միդելթ քաղաքի մոտ ամբոխը մինչեւ մահ ծեծի է ենթարկել մի տղամարդու եւ լրջորեն վնասել մյուսին՝ նրանց կասկածելով գողության մեջ՝ հաղորդում է Al Arabiya-ն:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի շուկայում: Տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին հաղորդում են, որ գողերը թալանել են տեղի առեւտրականին 200 դոլարի չափով, որից հետո նրանց հետապնդել են մյուս առեւտրականները եւ բռնել ենթադրյալ գողերին, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ 50-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում, իսկ նրա 20-ամյա համախոհի վիճակը շարունակում է ծանր մնալ:





























