Ջրհեղեի ու սողանքի վտանգ է հայտարարվել Ֆիլիպինների խոշորագույն Լուսոն կղզում, որտեղ տեղակայված է Մանիլա մայրաքաղաքը և ամենախիտ բնակեցված Քեսոն քաղաքը:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ուժեղ տեղումները, որոնք կարող են մի քանի օր շարունակվել, ուղեկցվելու են հզոր քամիով, ինչի կապակցությամբ բոլոր նավերին խորհուրդ է տրվում մնալ նավահանգիստներում՝ հաղորդում է TASS-ը:
Ամեն տարի Ֆիլիպիրնները ենթարկվում է 27 թայֆունների և փոթորիկների: Ամենաավերիչը համարվում է «Հայան» թայֆունը, որը 2013թ-ին կյանքից զրկել է շուրջ 6 հզ մարդու: Տարրերքը այս կամ այն կերպ անդրադարձել է 10 հզ բնակավայրերի 12 մլն բնակչության վրա:





























