Հունաստանի կառավարության նոր անդամները երդվել են: Այդ մասին հաղորդում է News 247 պարբերականը:

Երդմնակալության արարողությունն ընթացել է նախագահական պալատում: Միջոցառմանը մասնակցել է նաեւ երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, հաղորդում է  Gazeta-ն:

Ավելի վաղ միջոցառումը հետաձգվել էր երկրում առկա անտառային հրդեհների պատճառով:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնանկ էր արել կառավարության անդամներին, ովքեր կտրուկ էին հանդես եկել վարկատուների հետ համաձայնության վերաբերյալ: