Ամերիկյան Քոլորադո նահանգում կայծակը հարվածել է չորս զբոսաշրջիկների Denny Creek անցակետում, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին:  Զբոսաշրջիկները գտնվել են 3,8 հազար մետր բարձրության վրա: Ականատեսները շտապ օգնության բրիգադ են կանչել: Տուժածների փրկության աշխատանքներին միացել է ուղղաթիռ, որի աշխատանքը բարդացել է վատ եղանակային պայմանների պատճառով: 

Ինչպես նշել է ոստիկանության աշխատակիցը՝ միջադեպի հետեւանքով տուժել է 4 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Նույն օրը երեկոյան 31-ամյա տուժած կինը մահացել է հիվանդանոցում: Մյուս երկու զբոսաշրջիկներն աննշան վնասվածքներ են ստացել եւ կարողացել են ինքնուրույն իջնել լեռան բարձունքից: