Ամերիկյան լրտեսները հետաքրքրություն են ցուցաբերել Վլադիմիր Պուտինի նկատմամբ դեռեւս այն ժամանակ, երբ նա Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետն էր, հաղորդում է The Times-ը:

Սակայն հատուկ ծառայություններին չի հաջողվել պարզել նրա կարողության չափը:

Կոնգրեսի աղբյուրը The Times-ին հայտնել է, որ 1990-ականներին ԱՄՆ կառավարությունն «ավելի կարեւոր խնդիրներ» է ունեցել, ուստի ռուս պաշտոնյաների մասին հատուկ ծառայությունների կողմից հավաքվող տեղեկությունները մնացել են առանց ուշադրության: Պարբերականը նշում է, որ այս պահին ամերիկյան վարչակազմին շատ ավելի հետաքրքրում է Պուտինի մոտեցումը ԱՄՆ-ի նկատմամբ, քան նրա կարողությունը, հաղորդում է Gazeta-ն: