Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը իր Twitter-ում նամակի տեքստ է հրապարակել, որտեղ դիմել է ուկրաինական դեսպանատների աշխատակիցներին՝ պահանջելով ուղղել առկա խնդիրները:
Նամակում Կլիմկինը նաեւ վկայակոչել է «Եվրոպական ճշմարտության» հոդվածը, որտեղ խոսվում է տարբեր երկրներում ուկրաինական դեսպանների հետ առկա խնդիրների մասին: Հետաքննության կապակցությամբ նախարարը դիմել է Նիդերլանդներում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Սլովենիայում, Իռլանդիայում եւ Իսպանիայում գտնվող դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին:
«Ծանր օրը շարունակվում է, բայց չէի կարող նամակ չուղարկել մեր դիվանագետներին: Պնդում եմ՝ մենք պետք է շարունակենք դեպի լավը փոխվել», - նշել է Կլիմկինը իր թվիթերում:





























