Ֆերմեր Գերման Ստերլիգովի, ով ընտանիքի հետ Ռուսաստանից տեղափոխվել էր Լեռնային Ղարաբաղ, ինչպես  նաեւ նրա փաստաբան Արթուր Հայրապետովի դեմ քրեական գործ է հարուցվել: Մոսկովյան դատարան հայց է ներկայացրել Իսրայելի քաղաքացի Միլանա Գորենշթեյնը, ով մեղադրում է գործարարին ու նրա փաստաբանին  զրպարտության մեջ: «МК»-ն այդ մասին խոսել է գործարարի պաշտպան Արթուր Հայրապետովի հետ: 

Քրեական գործի վերաբերյալ հայտարարությունը ներկայացվել է  Իսրայելի քաղաքացի  Միլանա Գորենշթեյնի կողմից: Նա հայցով դիմել է ոստիկանություն  կապված Գերման Լվովիչ Ստերլիգովի զրպարտության մեղադրանքի հետ, որն, ըստ իրեն, հնչել է երկուշաբթի՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Լրագրողներից մեկը հայտնել է Միլանա Գորենշթեյնի կարծիքը, ով կասկածել է, թե որքանով է օրինական Լեռնային Ղարաբաղում գործարարի կողմից ալրաղացի ձեռքբերումը:  Ի պատասխան Դուք եւ Գերման Լվովիչը կասկած եք հայտնել այդ քաղաքացու խոսքերի իսկությանը:

Զրպարտությունը՝ սուտ տեղեկությունների տարածումն է: Իսկ հաշվի առնելով զրույցների համատեքստը, մենք հստակ կարծիք ունենք, որ այն, ինչ մենք ասացինք զրպարտություն որակել չի կարելի: Դրանք բոլորովին սուտ տեղեկություններ չեն:

Տիկին Գորենշթեյնը իր կայքում տեղեկություն է հրապարակել, որ հանդիսանում է Մարիա II Երուսաղեմյան եւ Լեռնային-ղարաբաղյան թագուհի:  Նա բազմիցս կապ է հաստատել ինձ հետ, երեւի 20 անգամ զանգահարել է  եւ առաջարկել է մտնել իր կուսակցություն, առաջարկել է դառնալ իր թագավորության ենթակաները:  Ասվել է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք ապրել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 

Ըստ մեզ մոտ առկա տեղեկությունների՝ այս քաղաքացին բազմիցս օգտագործվել է Իսրայելում պաշտոնապես գրանցված կուսակցությունների կողմից սադրիչ գործողությունների համար:Դա հիմք է տվել Գերման Լվովիչին իր բլոգում պնդել, որ տեղի ունեցող ամեն ինչ կարող է սադրանք հանդիսանալ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից: Դա արվել է իմ պաշտպանյալի եւ Լեռնային Ղարաբաղում գտնվող ընտանիքի վիրամիավորելուն խանգարելու նպատակով: 

Իսկ ամենահետաքրքիրը այն է, որ տիկին Գորենշթեյնը պնդում է, որ իր շահերը ներկայացնելու է ադրբեջանցի հայտնի փաստաբան: Կապը զգո՞ւմ եք:

Ըստ Ձեզ, ի՞նչ ժամանակով Գերման Ստերլիգովը կարող է մնալ Ռուսաստանում:

Եթե դատարանը իսկապես ընդունի այս հայտարարությունը եւ համապատասխան գործ բացի, ապա դրա համար կպահանջվի ամենաքիչը երկու-երեք ամիս: Եվ այդ դեպքում իմ պաշտպանյալը չի կարող լքել Ռուսաստանի տարածքը: 

Որտե՞ղ կկայանա դատը:

Որքանով ինձ է հայտնի՝ հայտարարությունը ներկայացվել է Մոսկվայում: Բայց եւս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ դա բացառապես արհեստականորեն ստեղծված իրավիճակ է: