Հզոր պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել Իրաքի արեւելքում գտնվող Դիյալա գավառի Բանի-Սաադ քաղաքում, զոհվել է 15 մարդ: Ինչպես շաբաթ հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ եւս 170 մարդ վիրավոր է:
Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են ականապատ ավտոմեքենան մարդաշատ շուկայի մոտ Իդ ալ-Ֆիթր տոնի օրը: Պայթյունի հետեւանքով մի քանի շինություն է ավիրվել: Ինչպես հաղորդվում է՝ զոհվածների թվում կան երեխաներ՝ հաղորդում է TASS-ը:
Բանի-Սաադը գտնվում է Բաղդադից մոտավորապես 30կմ հյուսիս-արեւելք:





























