Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի՝ 6 տարեկան հասակում նացիստական ողջույնը, որի տեսանյութը հրապարակել է The Sun տաբլոիդը, ոչ մի իմաստ չի ունեցել: Այս մասին հայտարարել են Բուքինգհեմյան պալատում:
«Ոչ ոք այն ժամանակ չէր ենթադրում, որ դա (գերմանիայում Հիտլերի գլխավորած նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալը) ի հայտ կգա: Ինչ-որ ակնարկներ անելը նաեւ նշանակում է թյուրիմացության մեջ գցել եւ անարդար վարվել: Թագուհին այդ ժամանակ եղել է 6 տարեկան եւ ոչ մի մեղք չի կրել այդ ժեստով որեւէ իմաստ հաղորդելու համար»,-նշել են պալատից, հաղորդում է Press Association, գործակալությունը:





























