Մեկ օրվա ընթացքում Հունաստանում 79 անտառային հրդեհներ են գրանցվել: Դրանցից շատերը հաջողվել է մեկուսացնել, իսկ ամենախոշոր օջախները սկսւոմ են մարել: Այդ մասին հաղորդել է հունական Sky հեռուստաալիքը:

Ըստ նրա տվյալների՝  նման մեծ թվով բռնկումների պատճառ է հանդիսանում չափազանց շոգ եղանակը, ուժեղ քամիները, իսկ երբեմն էլ դիտավորյալ հրկիզումները:

Ինչպես հաղորդել է Հրշեջ պահպանության ներկայացուցիչ Նիկոս Ցոնգասը՝  ուրբաթ առաջացած չորս խոշորագույն օջախները այսօր սկսել են մարել: