Չորս մարդ զոհվել, 56-ը վիրավոր է Ճապոնիայի տարածքով անցած թայֆունի հետեւանքով՝  շաբաթ հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Ըստ նրա տվյալների՝ տուժածներ են հայտնաբերվել 18 նահանգներում: Հուլիսի 17-ից այնտեղ մինչեւ 300մմ տեղումներ են եղել՝ հաղորդում է RIA Novosti-ին:

Ինչպես հաղորդել է Կիոդո գործակալությունը՝  15 երկաթուղային գծերով դադարեցվել է երթեւեկությունը հորդառատ անձրեւների պատճառով, ինչը վերաբերել է մոտ 500 հզ ուղեւորների: