Բելառուսի ԿԸՀ-ն  հուլիսի 17-ին դադարեցրել է երկրի նախագահի թեկնածուների գրանցումը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է 14 թեկնածու:

ԿԸՀ-ն ընդունել է փաստաթղթերը նաեւ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, «Արդար աշխարհ» կուսակցության նախագահ Սերգեյ Կալյակինի, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սերգեյ Գայդուկեւիչի, գործարար Անդրեյ  Կոնովցայի կողմից:

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 11-ին: Թեկնածու դառնալու համար հարկավոր է հավաքել 100 հզ ստորագրություն: