Մեկնաբանելով ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարի Գայդարին Օդեսայի փոխնահանգապետի պաշտոնում նշանակումը, Օդեսանի նահնագապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ցանկացածի հետ, ով թուլացնում է ՌԴ նախագահի ազդեցությունը:
«Ես առաջինն եմ զինված դիմադրություն ցույց տվել Պուտինին, որի պատճառով նա մինչ օրս հրապարակ սպառնում է սպանել ինձ: Իմ կողքին երբեք չի կարող աշխատել մի մարդ, որը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ երկիմաստության թեկուզ փոքր ակնարկ կանի: Հակառակը, այն ամենը, ինչը խարխլում է Պուտինի ազդեցությունը, օգուտ է Ուկրաինային եւ մոտեցնում է մեր հաղթանակը»,- գրել է Սահակաշվիլին Facebook-ի իր էջում, ռուսերն եւ ուկրաիներեն:





























