Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման լեղապարկից քարերի հեռացման վիրահատության է ենթարկվել եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Նախագահի աշխատակազմի կայքի փոխանցմամբ, բժիշկները գոհ են վիրահատության արդյունքից: Նախագահը մի քանի օր տանը կմնա՝ ուժերը վերականգնելու համար:

ՀԱՀ նախագահի մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերել երկու ամիս առաջ, հերթական բուժհետազոտության ժամանակ: Սակայն խիտ աշխատանքային ռեժիմի պատճառով նա չէր հասցնում հիվանդանոց պառկել: Սա այս տարվա ընթացքում Ջեյքոբ Զումայի երկրորդ հոսպիտալացումն է: