Կուբան եւ ԱՄՆ-ն, այսօր՝ հուլիսի 20-ին, իրենց դեսպանատներն են բացում համապատասխանաբար Վաշինգթոնում եւ Հավանայում: Այս հարցին են նվիրված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի բանակցությունները, որոնք տեղի են ունենալու այսօր՝ հուլիսի 20-ին, հաղորդում է BBC-ին: Դիվանագետները կհանդիպեն ԱՄՆ մայրաքաղաքում:
Այդ խորհրդանշական քայլը հարաբերությունների նորմալացման երկարատեւ եւ բարդ ճանապարհի սկիզբը կդառնա, հայտարարել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն, հաղորդում է Lenta-ն:
Նա կոչ է արել Բարաք Օբամային Կոնգրեսում բարձրացնել Կուբայի տնտեսական էմբարգոն հանելու հարցը: Կուբայի առաջնորդը էմբարգոն համարում է հարաբերությունների նորմալացման գլխավոր խոչընդոտը:
BBC-ն հիշեցնում է, որ պահպանվում են ԱՄՆ քաղաքացիների Կուբա մեկնելու սահմանափակումները, իսկ Կուբայի տնտեսական շրջափակումը ենթադրում է նաեւ, որ ամերիկյան ընկերությունները չեն կարող աշխատել Կուբայի շուկայում:





























