Բաղդադի կենտրոնում հնչած պայթյունների արդյունքում առնվազն 75 մարդ զոհվել է, իսկ վիրավորների թիվն անցնում է 300-ը: Իրաքի ներքին գործերի նախարարույթունը հայտնում է, որ այսօր Բաղդադում իրար ետեւից 6 պայթյուն է հնչել, քաղաքի կենտրոնում՝ ֆինանսների եւ արտգործնախարարության շենքերի մոտ միաժամանակ պայթեցվել են երկու ականապատված ավտոմեքենա: Ըդն որում, պայթյունները տեղի են ունեցել այսպես կորչած «կանաչ գոտում»՝ քաղաքի ամենապաշտպանված հատվածում: Եւս չորս ահաբեկչություն կատարվել է խորհրդարանի եւ կառավարական շենքերի մերձակայքում: Քաղաքի որոշ թաղամասեր ենթարկվել են հրետակոծության:

Ի դեպ, հունիսին ամերիկյան զորքերի դուրս բերումից ի վեր սա Իրաքում ահաբեկչական հարձակումների առումով ամենաարյունալի օրն է։