ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 13-ին Սպիտակ տանը կազմակերպել է իֆթար։ Ռամադան ամսվա ընթացքում մատուցվող այս ընթրիքը Միացյալ Նահանգների նախագահն առաջին անգամ կազմակերպել է անցած տարի։ Այս տարի եւս նա որոշել է չխախտել ավանդույթը։

Իֆթարին հրավիրված են եղել  Կոնգրեսի անդամներ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներ եւ Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ։

Հիշեցնենք, որ Օբաման իֆթարի ժամանակ հայտարարել է, թե հավանություն է տալիս սեպտեմբերի 11-ին պայթեցված երկվորյակ աշտարակների հարեւանությամբ մահմեդական կենտրոն կառուցելուն։