Հյուսիսային Կորեայում նոր պլատֆորմ են կառուցել, որտեղից հնարավոր կլինի հեռահար հրթիռների արձակում իրականացնել, հաղորդում է «Ռենհալ» գործակալությունը:
«Մենք համարում ենք, որ Հյուսիսային Կորեան օգտագործում է Տոնհանիում վերափոխված պլատֆորմը՝ մեծ չափերի հեռահար հրթիռների արձակման համար»,-նշել են Հարավային կորեայի կառավարությունում, հաղորդում է Gazeta-ն:
Նոր պլատֆորմի բարձրությունը կազմում է 67 մետր, իսկ նոր հրթիռները, ըստ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունների տվյալների, իրենց չափերով երկու անգամ գերազանցում են «Ընհա-3»-ին:





























