Բաղդադի գերազանցապես շիաների թաղամասում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով ամենաքիչը 19 մարդ է մահացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանության գնդապետը՝ առաջին ավտոմեքենան օդ է բարձրացել Բաղդադի արեւելյան Ալ-Ջադիդ թաղամասում:  Պայթյունի զոհ է դարձել 17 մարդ, եւս 43-ը վիրավոր է: Տուժածների եւ զոհվածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: 

Եվ մեկ պայթյուն է տեղի ունեցել Զաֆարանիա թաղամասում, որի զոհ են դարձել ամենաքիչը երկու մարդ, եւս ինը վիրավոր է:

Պայթյունների համար պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել: