Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկները, որոնք ֆրանսիացի նավաստիների գործադուլի պատճառով մնացել են 20 կմ-անոց ճանապարհային խցանման մեջ, քաշքշուկ են սարքել նավաստիների հետ, հաղորդում է The Daily Mail-ը:
Գործադուլի եւ Լա Մանշի թունելի արգելափակման պատճառ է դարձել Eurotunnel ընկերության որոշումը՝ փոխանցել երկու բրիտանական նավերը մրցակից դանիական ընկերությանը: Ցուցարարները մտահոգված են, որ դա կարող է բերել աշխատավարձերի նվազեցման:
Ավտոճանապարհային խցանումը խորացել է այն բանից հետո, որ ցուցարարները անիվներ են այրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Զբոսաշրջիկները փորձել են խելքի բերել ցուցարարներին, որ իրենցից շատերը երեխաների հետ են, ոմանք հիվանդ են, բայց ցուցարարները անսասան են մնացել մինչեւ ոստիկանության ժամանումը:
Ինչպես հաղորդել է Eurotunnel պարբերականը, ներկա դրությամբ Լա Մանշով երթեւեկության գրաֆիկը նորմալ է, իսկ տեղափոխման ծառայությունները ամբողջ ծավալով իրականացվում են:





























