Սիմֆերոպոլից Սանկտ-Պետերբուրգ ուղեւորվող ուղեւորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Մին Վոդի քաղաքի օդանավակայանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ուղեւորատար А-320-ը, որն ուղեւորվում էր Սիմֆերոպոլից Սանկտ-Պետերբուրգ վթարային վայրէջք է կատարել Մին Վոդիում, քանի որ համակարգիչը ցույց է տվել համակարգային կառավարման անսարքություն: Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Մին Վոդիի օդանավակայանում: Վայրէջքը բարեհաջող է ընթացել, զոհեր եւ տուժածներ չկան»,-նշվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ օդանավում եղել է 114 ուղեւոր, որոնք ներկա դրությամբ տեղակայված են օդանավակայանի հյուրանոցում:




























