Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունն ու ՆԱՏՕ-ն դանդաղ են արձագանքում աշխարհում փոխվող իրադարձություններին, քանի որ պետք է սպասեն խորհրդարանի, լրատվամիջոցների եւ հանրության կողմից իրենց ընդունած որոշումների հավանությանը, գրում է Financial Times-ը:

Նրա խոսքով՝  Ռուսաստանը բավականին  առաջ է գնացել նոր տեխնոլոգիաների, մասնավորապես, կիբերտեխնիկայի ուսումնասիրության ոլորտում, ինչը ստիպում է մտածել Արեւմուտքի կողմից որոշումների ընդունման համակարգն արագացնելու մասին, հաղորդում է  Gazeta-ն:

Նա նշել է, որ այս պահին, երբ Ռուսաստանի իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, երկրում որոշումները գերարագ են ընդունվում: 

Բացի այդ նախարարը հիասթափություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունակ չէ ռազմական գործողություն իրականացնել «Իսլամական պետություն»  խմբավորման դեմ, թեեւ իր երկիրն անդամակցում է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային: