Չինաստանի ռազմածովային ուժերը 10-օրյա զորավարժություններ են սկսել Հայինան կղզու արեւելքում՝ Հարավ-չինական ծովում, կապված վիճելի ջրային տարածքների եւ կղզիների վերաբերալ սրված իրավիճակի հետ՝ հաղորդում են տեղի լրտավամիջոցները:
«Զորավարժությունների ընթացքում նավերին արգելված է մուտք գործել առանձնացված ծովային տարածքներ», - China Daily-ին մեջ է բերում Չինաստանի ծովային անվտանգության վարչությանը, որն էլ հրապարակել է զորավարժությունների պլանը:





























