Հայաստանում լավ գյուղատնտեսական բերքը դեռեւս չի ապահովել սննդամթերքի ավելի ցածր գներ: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի ամենամսյա տնտեսական տեղեկագրում:

Փաստաթղթում նաեւ ասվում է. «Ընդ որում մայիսին գնաճի հիմնական գործոնը սննդամթերքի գներն էին: Մայիսին գնաճը կազմեց 5.1 տոկոս` մոտենալով ՀՀ ԿԲ-ի նշագրման վերին շեմին` 4±1.5 տոկոս: Գնաճի ավելացման հիմնական գործոնը սննդամթերքի գներն էին, որոնք ապրիլ ամսվա ընթացքում աճեցին 5.1 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)` հանգեցնելով ընդհանուր գնաճի ավելացման 2.5 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները հանգեցրել են գնաճի ավելացման համապատասխանաբար 1.1 եւ 1.2 տոկոսային կետերին: Գնաճի հետ կապված ճնշումները տարվա երկրորդ կեսին կարող են մեծանալ, եթե հոսանքի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջերս կայացրած որոշման համաձայն ավելացվի 16.6 տոկոսով: