Հայաստանում արագաչափերի և տեսախցիկների քանակը շուտով ավելանալու է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողներին ասաց «ԱՔԻԼԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ հավելելոv, որ դրանց կիրառումը արդարացված է, քանի որ արագաչափերի շնորհիվ է, որ վթարների թիվը պակասել է։
«2011թ. ավտովթարներից 311 մահացու դեպք է գրանցվել, որից 130-ը՝ սահմանված արագությունը գերազանցելու պատճառով։ 2014 թ. եղել է 297 մահացու դեպք, որից 140–ը՝ արագության պատճառով, 2015թ.` 133 մահացու դեպք, որից 61-ը արագությունը գերազանցելու պատճառով»,-ասաց նա:
Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի՝ 2012 թ. կտրուկ նվազել են խախտումները, նրա խոսքով՝ հիմնական ճանապարհատրանսպորտային խախտումներն են հոծ գծերի հատումը և կանգառներում սխալ կայանելը։




























