Հայաստանի տարածքում, հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,

Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,

Լոռիում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,

Արարատում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+25,

Արցախում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +28+30: