Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը հայտնել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերը նախատեսում են վերսկսել թռիչքները Սուխումի Բաբուշար օդանավակայանից: «Ոչ մի խնդիր չեմ տեսնում Աբխազիայում ռուսական ռազմաօդային ուժերի ներկայության համար: Մենք Աբխազիայի ղեկավարության հետ համատեղ պետք է վերակենդանացնենք պարբերական թռիչքները Սուխումի օդանավակայանից, որպեսզի Աբխազիան կարողանա շփվել ամբողջ աշխարհի հետ` հաշվի չառնելով ոչ մի բան»,- «Էխո Մոսկվի»-ին ասել է Զելինը:

Անդրադառնալով ռուսական զորքերի զեինթահրթիռային զորամասերի ներկայությանը, նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ պայմանավորվածություններ կան եւ ռազմաօդային ուժերը կատարում են իրենց վրա դրված խնդիրները:

«Մենք ոչ ոքի չենք ուզում սպառնալ, միայն լուծում ենք մեր առջեւ դրված խնդիրները»,- ընդգծել է Զելինը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկզբունքորեն նոր հակաօդային պաշտպանության համակարգեր է մշակում` «Վիտյազ» եւ C-500, ինչպես նաեւ տիեզերքում գործելու ունակություն ունեցող ինքնաթիռներ: