ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ կոնգրեսականները կանեն ամեն հնարավորը, որպեսզի խափանեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը սպառնում է ամերիկացի ժողովրդի անվտանգությանը, եւ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ այդ սպառնալիքի դեմն առնելու համար, հաղորդում է Gazeta-ն:
Նա հայտնել է, որ նախագահի թիմի հետ հանդիպման ժամանակ կոնգրեսականները մտադիր են «խիստ հարցեր տալ»՝ կապված իրանական գործարքի հետ: Կոնգրեսում օրենսդիրների մեծ մասը դեմ է քվեարկելու համաձայնագրին, վստահ է Բեյները:
Ավելի վաղ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ պլանը ներկայացվել է Կոնգրեսի քննարկմանը:





























